wiki home
THIS PETITION CLOSED ON MONDAY 21 NOVEMBER 2005 AT MIDNIGHT
languages: en nl fr fi sv de it es pl da hu cs bg ro ru hy sl ca el eu pt
0 people already signed!
Դիմում

Ես հավատում եմ, որ.

- Տվյալների պահպանումը միջոց է մարդկանց անձնական կյանք միջամտելու համար,
- Բոլոր մարդկանց անձնական տվյալների պահպանումը/հավաքումը ոչ օրինական գործողություն է ըստ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, քանի որ այն անհամամասնական է:
- Տվյալների պահպանման արդյունքում ձեռք բերված անվտանգությունը կարող է թվացյալ լինել, քանի որ հնարավոր է, որ մեկ անձին վերաբերող տվյալները իրականում կապված լինեն մեկ այլ անձի գործողությունների հետ:
- Սա նշանակում է, որ այն նպատակը, որին հետապնդում է այս քաղաքականությունը՝ անօրինական է, քանի որ որոշ անդամ երկրներ, որոնց չի հաջողվել անց-կացնել այս քաղաքականությունը իրենց խորհրդարանների միջով, այժմ փորձում են այն անցկացնել Եվրոմիության միջոցով, ներդաշնակեցման եւ միջազգային համագործակցության շղարշի ներքո:

Ես կոչ եմ անում Եվրոպական Հանձնաժողովին եւ Եվրոպական Խորհրդարանին տվյալների պահպանման առաջարկին ցուցաբերել քննադատական մոտեցում եւ զորավիգ լինել մարդու իրավունքների պաշտպանությանը, ներառյալ անձնական տվյալների գաղտնիությանը այս դժվար ժամանակներում: